Հայաստանից արտահանվող կանաչ թեյում հայտնաբերել է ԵՄ-ում արգելված թունաքիմիկատներ
Հոկտեմբեր 19,2026 11:21
Սահմանային հսկողության ընթացքում Լատվիայի Սննդի եւ անասնաբուժական ծառայությունը Հայաստանից ծագող կանաչ թեյում հայտնաբերել է Եվրամիությունում արգելված թունաքիմիկատների լաբորատոր մնացորդներ, ինչպես նաեւ հայտանաբերվել է այլ թունաքիմիկատների մնացորդների՝ լամբդա-ցիհալոտրին եւ թիամեթոքսամի առավելագույն թույլատրելի մակարդակների գերազանցումներ: Թեյը կոչնչացվի կամ կուղարկվի երրորդ երկիր։
Ծառայությունը հայտնում է նաև, որ Ղազախստանի մանանեխի սերմերը գերազանցում են էրուքինաթթվի առավելագույն թույլատրելի քանակը՝ 106 ± 11 գ/կգ։
Այս ապրանքների ներմուծումը Եվրամիություն արգելված է:
Արդյունքների մասին ծանուցումը հրապարակվել է ԵՄ Արագ ահազանգման համակարգում։
