Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 23 մլն դոլարի ապրանք
Հոկտեմբեր 19,2026 12:11
Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 23 մլն 450 հազար դոլարի ապրանք: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվականները՝ հղում անելով Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեին: Այս ցուցանիշն, ըստ նույն աղբյուրի, կազմել է Ադրբեջանի ընդհանուր արտահանման ծավալի 0,10%-ը:
Նույն ժամանակահատվածում Հայաստանից Ադրբեջան ներմուծման ծավալը կազմել է 96,46 հազար դոլար: Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտրային կապերի զարգացումը վերջին տարում ակտիվացել է։ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը անցած ամիս հայտարարել էր, որ Հայաստանից Ադրբեջան ալյումինե փայլաթիթեղի արտահանում է իրականացվել։
Ըստ ՀՀ ՊԵԿ-ի՝ Ադրբեջանից Հայաստան ներմուծման գերակշիռ մասը նավթ ու նավթամթերք է եղել։ Ներմուծվել է նաև պլաստմասսայից շինարարական դետալներ։
