Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն | Region

Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Հոկտեմբեր 18,2026 15:38

Ալբանիայի Դուրես քազաքում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնության մրցումային հերթական օրը Հայաստանի հավաքականից պայքարից մեջ մտավ 86 կգ քաշային Էմմա Պողոսյանը:

Պողոսյանը պոկում վարժության առաջին երկու մոտեցմամբ գլխավերևում պահեց 105 կգ ու 109 կգ, սակայն չկարողացավ բարձրացնել 112 կգ-ը: Այս վարժությունում նա դարձավ արծաթե մեդալակիր:

Հրում վարժությունում Պողոսյանն առաջին մոտեցմամբ բարձրացրեց 130 կգ, այնուհետ 135 կգ ու երրորդ մոտեցմամբ` 140 կգ:

Այս վարժությունում Պողոսյանը ոսկե մեդալակիր է:

Երկամարտի 249 կգ արդյունքով` Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր:

Նորություններ