Երկրաշարժ Հայաստանում՝ Երևանից 8 կմ հյուսիս-արևելք
Ապրիլ 13,2024 17:36
Ապրիլի 13-ին` տեղական ժամանակով ժամը 17:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.21⁰ և արևելյան երկայնության 44.61⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Երևան քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ: Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Երևանում, Գառնի և Ձորաղբյուր գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
