Իսրայելում, Կանադայում և մի շարք այլ երկրներում Հայաստանի դեսպանները հետ են կանչվել | Region

Իսրայելում, Կանադայում և մի շարք այլ երկրներում Հայաստանի դեսպանները հետ են կանչվել

Նոյեմբեր 23,2026 19:42

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել, որոնցով մի շարք երկրներում ՀՀ դեսպաններ են հետ կանչվել։

Մասնավորապես՝ Անահիտ Հարությունյանը հետ է կանչվել Կանադայում, Կուբայի Հանրապետությունում, Դոմինիկանայի Հանրապետությունում և Ջամայկայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից,

Հովհաննես Վիրաբյանը հետ է կանչվել Արգենտինայի Հանրապետությունում, Չիլիի Հանրապետությունում և Պերուի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից,

Տիգրան Մկրտչյանը հետ է կանչվել Հունաստանի Հանրապետությունում և Ալբանիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից,

Ծովինար Համբարձումյանը հետ է կանչվել Բուլղարիայի Հանրապետությունում և Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից,

Արման Հակոբյանը հետ է կանչվել Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Վիկտոր Բիյագովը հետ է կանչվել Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի և Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից,

Արման Իսրայելյանը հետ է կանչվել Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավարի պաշտոնից:

Նորություններ