Միրզոյանը և Կլաարն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումներին
Ապրիլ 22,2024 20:38
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 22-ին ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները քննարկել են ՀՀ և Եվրոպական միության միջև գործընկերության օրակարգային հարցեր:
Ըստ աղբյուրի՝ անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներին:
Նորություններ
Իսրայելում, Կանադայում և մի շարք այլ երկրներում Հայաստանի դեսպանները հետ են կանչվել
19:42 23-11-2026
Ինչու է արցախցիների նոր անձնագրերում ծննդավայրը նշվում Ադրբեջան. ՆԳՆ-ի պարզաբանումը
11:03 20-11-2026
