Սպանդանոց չկա, բայց պարտադրանքը կա. մարդիկ նախընտրում են կենդանուն վաճառել եզդի անասնապահներին | Region

Սպանդանոց չկա, բայց պարտադրանքը կա. մարդիկ նախընտրում են կենդանուն վաճառել եզդի անասնապահներին

Ապրիլ 24,2024 20:30

Շիրակի մարզի նորաբաց միակ սպանդանոցը փակվել է, սակայն սպանդանոցային մորթի պարտադրանքը չի վերացել: 110-ից ավելի գյուղական բնակավայր ունեցող մարզում, որտեղ անասնապահությունը գյուղատնտեսության գերակա ճյուղ է համարվում, բակային մորթն արգելվել է: Սպանդանոցային մորթը բարդ գործընթաց է, անասնատեր-սպանդանոց-մսավաճառ շղթան այդպես էլ չի ձևավորվել: Փոխարենը, ոչ սպանդանոցային միս վաճառելու համար մսավաճառներին ոստիկանները շարունակ տուգանում են:

Վերջին տուգանքն օրեր առաջ էր: Նրանց ժամանակ է տրվել, որ անասուններին սպանդանոցներում մորթեն: Թե ինչպես են դա ապահովելու, Գյումրիի կենտրոնական շուկայի մսավաճառները չգիտեն:

Նորություններ