Հեյդար Ալիևն աղերսում էր հայկական կողմին հրադադար կնքել և փաստացի ընդունում էր Արցախի սուբյեկտայնությունը
Հունիսի 15-ին Բաքվում նշում են Ադրբեջանի ազգային փրկության օրը: 1993 թվականի այդ օրը Հեյդար Ալիևը վերադարձել է իշխանության ղեկին:
Հեյդար Ալիևը, հենվելով Ադրբեջանի ՊԱԿ-ում իր մարդկանց վրա, ժողովրդական հուզումներ է հրահրել, որպեսզի ապակայունացնի իրավիճակը և հասնի իշխանափոխության: Նա հմտորեն օգտագործեց ներդրված իր գործակալներին, օգտվեց ցույցեր անցկացնող ագրեսիվ ամբոխի տրամադրությունների վրա ազդելու լծակներից։ Հենց այդ հանրահավաքներից մեկի ժամանակ հնչեց «Մահ հայերին» կոչը, որով սկսվեցին Բաքվի ջարդերը, և զոհվեցին հազարավոր հայեր:
Հենց Ալիևը բոլոր ճակատներում անհաջող հակահարձակումներից հետո աղերսում էր հայկական կողմին հրադադար կնքել և փաստացի ընդունում էր Արցախի սուբյեկտայնությունը: Հենց նա է դարձել Ադրբեջանում կլանային համակարգի, օլիգարխիայի հիմնադիրը, և ռեպրեսիվ մեքենա է կառուցել այլախոհությունը ճնշելու համար։
Այսպիսով, այն օրը, որը խորհրդանշում է Ադրբեջանի ենթադրյալ կայունացման և բարգավաճման պատմական դարաշրջան մտնելը, իրականում ռազմական խայտառակ պարտությունների, բնակչության տոտալ ստրկացման և կառավարման միապետական ձևի փաստացի հաստատման ժամանակաշրջան էր:
Զաբելա Ավագյան
«Այս մեդիա արտադրանքը պատրաստված է «Արցախից տեղահանված լրագրողների ադապտացիան հայաստանյան մեդիա միջավայրում» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Երեւանի մամուլի ակումբը՝ Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ։ Ծրագրի գործընկերը International Alert-ն է: Բովանդակությունը պարտադիր չէ, որ համընկնի ԵՄԱ–ի, Եվրոպական հանձնաժողովի եւ International Alert-ի տեսակետների հետ»։