Անասնապահությունից՝ ջերմատնային տնտեսություն. գյուղ, որտեղից մարդիկ չեն արտագաղթում
Դեկտեմբեր 01,2025 17:45
Գառնի խոշորացված համայնքի Գողթ գյուղը հանրապետության այն փոքրաթիվ բնակավայրերից է, որտեղ ենթակառուցվածքների զարգացումը նկատելի առաջընթաց է ապահովել և բնակիչների համար կայուն եկամուտ ունենալու պայմաններ է ստեղծել։ Գյուղում կառուցված 50 հա ջերմատները 500 աշխատատեղ են ապահովում նաև հարևան Գառնի և Գեղարդ բնակավայրերի բնակիչների համար։
2300 բնակիչ ունի Գողթը։ Նրանք իրենց եկամուտն ապահովում են հիմնականում այգիների բերքն իրացնելով։ Գողթի բնակիչները վերջին տարիներին հրաժարվել են անասնապահությունից, հատուկենտ մարդիկ են զբաղվում այդ գործով։ Գողթեցիները որպես իրենց գյուղի զարգացման գլխավոր ուղղություն են դիտարկում նաև զբոսաշրջությունը։ Ի դեպ, Գողթ գյուղի վարչական տարածքում է գտնվում Գեղարդի վանքը, որտեղ զբոսաշրջիկների հոսքն անընդհատ է։
