Globe Soccer Awards․ հրապարակվել է տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդների ցանկը
Դեկտեմբեր 03,2025 17:41
Globe Soccer Awards մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա 2025 թվականի վերջին։ Հրապարակվել է տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուների վերջնական ցուցակը։
Մրցանակի համար կպայքարեն հետևյալ խաղացողները՝ Ուսման Դեմբելե, Դեսիր Դուե, Էրլինգ Հալանդ, Աշրաֆ Հակիմի, Վինիսիուս, Խվիչա Կվարացխելիա, Ռոբերտ Լևանդովսկի, Կիլիան Մբապե, Նունու Մենդեշ, Քոուլ Պալմեր, Պեդրի, Ռաֆինյա, Մոհամեդ Սալահ, Վիտինյա, Լամինե Յամալ։
Հիշեցնենք, որ անցյալ տարի մրցանակը նվաճել էր Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։
