Հայ բռնցքամարտիկների հաջող մեկնարկը
Դեկտեմբեր 05,2025 23:03
Հայաստանի առաջատար բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը վստահ հաղթանակով է սկսել իր ելույթները ընթացիկ մրցաշարում։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Հայ մարզիկը մենամարտն ավարտել է ժամանակից շուտ՝ առավելության հասնելով Քենիան ներկայացնող Վիսման Միվատեի նկատմամբ։
Մենամարտի ընթացքում Բաչկովի դիպուկ և ուժգին հարվածաշարերից հետո մրցակիցը մի քանի անգամ հայտնվել է նոկդաունում։ Մրցավարը, գնահատելով իրավիճակը, որոշում է կայացրել դադարեցնել մենամարտը՝ գրանցելով հայ բռնցքամարտիկի վաղաժամ հաղթանակը։
Ավելի վաղ հաջողություն էր գրանցվել նաև Հայաստանի մեկ այլ ներկայացուցչի՝ Արմեն Մաշակարյանի օգտին։ Վերջինիս մրցակիցը չի ներկայացել մենամարտին, ինչի արդյունքում գրանցվել է տեխնիկական հաղթանակ։
Նորություններ
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
Պուտինը շնորհավորանքներ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին և ժողովուրդներին
13:28 08-05-2026
