Արցախին պատուհասած աղետի միակ պատասխանատուն, հեղինակն ու ճարտարապետը Փաշինյանն է․ ՀԱԿ փոխնախագահ
Դեկտեմբեր 04,2025 15:30
Բանակցային փաստաթղթերի հրապարակումները մաթեմատիկական ճշգրտությամբ ապացուցում են, որ Նիկոլ Փաշինյանը հրեշ է,–այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
2019թ․-ի պլանը, ինչպես վստահեցնում է Զուրաբյանը, կարող էր ապահովել ապաշրջափակում և խաղաղություն, միջազգային խաղաղարար ուժերի տեղաբաշխում Արցախի ամբողջ պարագծով։ «Մենք ստանում էինք խաղաղություն՝ պահպանելով ամբողջ Արցախը, Քարվաճառը և Լաչինը, բայց նա մերժել է այս պլանը և ընդհանրապես բանակցությունները»,-նշեց ՀԱԿ փոխնախագահը։
Ըստ Զուրաբյանի, Փաշինյանը մերժումով լեգիտիմացրել է Ադրբեջանի ագրեսիան և պատերազմի վերսկսումը 2020 թ․-ին։
Պնդում է ՝ Արցախին պատուհասած աղետի միակ պատասխանատուն, հեղինակն ու ճարտարապետը Նիկոլ Փաշինյանն է։
