Ջայլամաբուծությունը Հայաստանում. ո՞վ և ինչպե՞ս պետք է օգնի կամ գոնե չխանգարի ֆերմերին
Մասնագիտությամբ բժիշկ Տիգրան Խաչատրյանը առաջինն էր, ով 13 տարի առաջ Արմավիրի մարզում սկսեց ջայլամաբուծությամբ զբաղվել։ Ճտերը բերեց Իրանի Իսլամական Հանրապետությունից, մեծացրեց, հետո ինկուբացիա սկսեց, ջայլամի 10 ընտանիք կազմավորեց, որոշեց դրանց վերարտադրությամբ զբաղվել:
Ջայլամների ներմուծման, ապա բազմացման համար Տիգրանը վարկ վերցրեց, տնտեսությունը մեծացրեց, նոր գոմեր և կենդանիների կերի բազա կառուցեց։ Հեռանկարային բիզնես էր պատկերացնում, հաշվարկել էր՝ ջայլամը մեծ խնամք չպահանջող կենդանի էր, որի միսը կարող էր մեծ պահանջարկ ունենալ Հայաստանում։ Սկզբում ամեն ինչ հարթ էր ընթանում, այնուհետև Տիգրանը խնդիրների առաջ կանգնեց, վարկերն ավելացան, վճարումները դժվարացան:
Ի՞նչ խնդիրների առաջ են կանգնած հայաստանցի ֆերմերները, ո՞վ և ինչպե՞ս պետք է օգնի կամ գոնե չխանգարի հայաստանցի գործարարներին:
Թեմային անդրադարձել է ԱԼՏ հեռուստաընկերությունը: