Սահմանամերձ գյուղ, որի դպրոցում սովորում է 11 աշակերտ, բայց նորակառույց տները հույս են ներշնչում
Նոյեմբեր 15,2025 20:00
Սյունիքի մարզի Նռնաձոր գյուղը գտնվում է Մեղրի քաղաքից մոտ 26 կմ հեռավորության վրա։ Սահմանամերձ այս բնակավայրն ունի 138 մշտական բնակիչ, դպրոցում սովորում է 11 աշակերտ։
Բնակիչները զբաղվում են այգեգործությամբ և անասնապահությամբ։ Նռնաձորում անմշակ հողատարածքներ գրեթե չկան։
Նռնաձորցիներն ամեն օր երթևեկում են Արաքսի ափի երկայնքով ձգվող դժվարանցանելի ճանապարհով, որտեղով նախկինում անցնում էր երկաթգիծը։ Հիմա անհամբերությամբ են սպասում նոր ճանապարհի շինաշխատանքների ավարտին, խոստացել են այն շահագործման հանձնել տարեվերջին։
Ինչպես հարևան բնակավայրերում, այստեղ էլ ամենակարևոր խնդիրը ջրի սակավությունն է, և շատ տներ լքվել են հենց այդ պատճառով։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նորություններ
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրած խաղացողների ցանկը
13:18 19-03-2026
Խորթ մայրը շուրջ 1 ու կես ամիս բռնության է ենթարկել 1 տարեկան երեխային. մանրամասներ
10:39 18-03-2026
Աբրահամ Սրբազանը ազատվել է Վայոց ձորի թեմակալ առաջնորդի պաշտոնից և կոչվել հանգստյան
17:35 16-03-2026
