Արմեն Գրիգորյանը և Գերտ Յան Կուպմանը քննարկել են տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցերը
Նոյեմբեր 14,2025 21:29
Նոյեմբերի 14-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության գլխավոր քարտուղար Գերտ Յան Կուպմանի հետ։
Հեռախոսազանգի ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը և կարևորել Եվրոպական միության, Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի միջև տնտեսական և տրանսպորտային ուղիների ընդլայնման անհրաժեշտությունը: Վերոնշյալի համատեքստում առանձնացվել է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և քննարկվել վերջինիս շրջանակում Հայաստան–Եվրոպական միություն համագործակցության խորացման հեռանկարները։
Նորություններ
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
Պուտինը շնորհավորանքներ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին և ժողովուրդներին
13:28 08-05-2026
