Անունը դրել են ապաշրջափակում. օբյեկտիվ իրավիճակը չի ներկայացվում․ ԱԺ պատգամավոր | Region

Անունը դրել են ապաշրջափակում. օբյեկտիվ իրավիճակը չի ներկայացվում․ ԱԺ պատգամավոր

Նոյեմբեր 13,2025 12:20

«Ապաշրջափակում կլինի, երբ, օրինակ,  հայկական բեռները Ադրբեջանի տարածքով արտահանվեն ուղիղ և անխոչընդոտ»,-Regions TV-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝  ուռճացված համարելով աղմուկը Ադրբեջանի տարածքով ցորենի ներկրման վերաբերյալ:

«Օբյեկտիվ իրավիճակը չի ներկայացվում, տպավորություն է՝ տնտեսական փափուկ ուժի միջոցով միակողմանի զիջումների պրոցես է, մի քանի տոննա ցորեն են բերել, անունը դրել են ապաշրջափակում»,-ավելացրեց Ավետիսյանը:

Ընդդիմադիր պատգամավորն իրատեսական չի համարում խաղաղության հեռանկարը՝ հատկապես Բաքվի ամեն օր ավելացող պահանջների և Ալիևի առնվազն ոչ կառուցողական խոսույթի ֆոնին։

«Նախաստորագրված թուղթը վկայակոչելը մանիպուլյացիա է, փաստ է՝ պայմանագիրը ստորագրված չէ, Ադրբեջանը շարունակում է նախապայմանների լեզուն, ամեն տարի ավելի շատ հարձակողական զենք է ձեռք բերում, Թուրքիան էլ ասում է՝ Ադրբեջանի հետ խնդիրները լուծեք, նոր կմտածենք սահմանի բացման մասին: Մեր կողմից ընկճված միակողմանի զիջումներ են դրսում, իսկ ներսում դրվագային ակցիաները ներկայացվում են աշխարհացունց պրոցեսներ»,-կարծիք հայտնեց Թադևոս Ավետիսյանը:

 

 

Նորություններ