Բաքվի բանտում պահվող Վիգեն Էուլջեքջյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, նա այլևս չի կարողանում քայլել, նրան բժշկական օգնություն չեն տրամադրում | Region

Բաքվի բանտում պահվող Վիգեն Էուլջեքջյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, նա այլևս չի կարողանում քայլել, նրան բժշկական օգնություն չեն տրամադրում

Նոյեմբեր 18,2025 10:40

Բաքվի բանտում պահվող հայ ռազմագերի Վիգեն Էուլջեքջյանի առողջական վիճակը վատթարացել է, նա այլևս չի կարողանում քայլել։ Այս մասին ահազնագում են Վիգենի հարազատներն ու ընտանիքի անդամները։

Նրանք հայտնում են, որ 2025 թվականի նոյեմբերի 16-ին Վիգեն Էուլջեքջյանը կարճ հեռախոսազանգ է կատարել իր ընտանիքի հետ։ Սա առաջին կապն է ավելի քան քառասունհինգ (45) օր անց, որի ընթացքում Ադրբեջանի իշխանությունները արգելել էին ցանկացած հաղորդակցություն։

Զանգի ընթացքում Վիգեն Էուլջեքջյանը նշել է, որ նա այլևս չի կարողանում քայլել, ֆիզիկական վիճակը կտրուկ վատթարացել է, նա այժմ կարիք ունի անվասայլակի՝ շարժունակության համար, բայց նրան այն չեն տրամադրել։

Վիգենն ասել է, որ իրեն տարել են բժշկի մոտ, բայց բանտապահները նրան թույլ չեն տվել ստանալ որևէ դեղորայք, չնայած նրա վիճակին, նրանցն որևէ բուժում կամ միջոց չի տրամադրվել, նա մնում է առանց բժշկական օգնության՝ խախտվելով մարդասիրական հիմնական սկզբունքները։

Վիգեն Էուլջեքջյանը նաև հայտնել է, որ նրան տրամադրվող միակ սնունդը թեյ և հաց է, նա չի ստանում պատշաճ սնունդ կամ սնուցում։

«Սա, կարծես, դիտավորյալ զրկանք է և անմարդկային և նվաստացնող վերաբերմունք։ Այս վերաբերմունքը հատկապես մտահոգիչ է նախագահ Իլհամ Ալիևի վերջերս արած հրապարակային արտահայտությունների լույսի ներքո, որը նա հղում էր կատարել «Թեյ Բաքվում», ինչը ընտանիքը ընկալում է որպես հայ կալանավորների տառապանքների ծաղր»,-նշված է ընտանիքի տարածած հայտարարության մեջ։

Ընտանիքի անդամները խնդրում են միջազգային անհապաղ միջամտություն, որպեսզի գնահատվի Բաքվի բանտում  պահվող Վիգենի նկատմամբ անմարդկային, դաժան վերաբերմունքը, անհապաղ անկախ բժշկական գնահատում, որակավորված միջազգային մարմինների կողմից մարդասիրական հասանելիություն, անվասայլակի, պատշաճ սննդի և անհրաժեշտ դեղորայքի տրամադրում, ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգերին, մարդու իրավունքների կազմակերպություններին և չեզոք մոնիտորներին ուղղված ծանուցումներ։

Նորություններ