Չպետք է լինեն էլիտար դպրոցներ եւ դպրոցներ, որտեղ զուգարան չկա. անհավասարություն կրթական համակարգում
«Որակյալ կրթությունը թանկ արժե». սա աքսիոմա է գրեթե բոլոր զարգացած երկրներում, որտեղ բուհերն իրենց վարկանիշներին մեծ ուշադրություն են դարձնում. հաշվի է առնվում շրջանավարտների ոչ միայն աշխատանք գտնելու հանգամանքը, այլ նաև նրանց ստացած աշխատավարձը: Հայաստանյան բուհերի մեծ մասը, սակայն, վարկանիշներին առանձնապես կարևորություն չի տալիս:
Հայաստանում կրթության գինը բարձր է ու թերևս անհամարժեք ընտանիքների եկամուտներին: Ուսման վճարն էլ սկսվում է մանկապարտեզից, վճարովի են ամենատարբեր խմբակները, պարապմունքները, բուհ դիմելուց առաջ էլ՝ պարտադիր կրկնուսույցի ծառայությունները: Բուհերի տարեկան վճարները 200,000 դրամից մինչև 1 ու կես մլն դրամ են:
Բայց հարց է, թե ինչքանով է բարձրագույն կրթությունը Հայաստանում արժեք ստեղծում, ու արդյո՞ք կրթությունը հավասարապես մատչելի է բոլոր երեխաների համար: Մասնագետների վերլուծությունները հակառակն են փաստել, ու ամենագլխավորը, շատ ընտանիքներում սոցիալական վատ պայմանները թույլ չեն տալիս, որ երեխաները լավ կրթություն ստանան: