Կարկուտ, բարձր տոկոսադրույքներ, անտարբերություն․ ո՞րն է գյուղացու ամենամեծ թշնամին․ հարցումներ Արմավիրի մարզում | Region

Կարկուտ, բարձր տոկոսադրույքներ, անտարբերություն․ ո՞րն է գյուղացու ամենամեծ թշնամին․ հարցումներ Արմավիրի մարզում

Փետրվար 01,2025 21:05

Արմավիրի մարզի տարբեր բնակավայրերում՝ առավելապես հայ-թուրքական սահմանի մոտ, իրականացվել են հարցումներ՝ պարզելու և ի մի բերելու կարևորագույն այն խնդիրները, որոնք մտահոգում են սահմանամերձ գյուղերի բնակիչներին:

Ամփոփելով հարցումների արդյունքները և առկա խնդիրները հաշվի առնելով՝ «Թիմ Ռեսուրս» ՀԿ-ն, REGIONSTV-ի հետ համատեղ իրականացվող «Մարզային կյանքն իրականում» նախագծի շրջանակում, բանավեճ-քննարկում կանցկացնի Արմավիրի մարզում: Օրակարգ է ներառվել կարևորագույն 2  թեմա․

-անվտանգություն, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարներ՝ հնարավոր վտանգներով և դրական կողմերով․

-գյուղատնտեսության ոլորտի՝ տվյալ տարածաշրջանին բնորոշ խնդիրներն ու դրանց լուծման ուղիները․

Մարզային իշխանության ներկայացուցիչները, փորձագետները, մտահոգ և ակտիվ քաղաքացիները կարող են մասնակցել բանավեճ-քննարկմանը, ինչը հնարավորություն կտա քննարկել, վերլուծել խնդիրները և փորձել գտնել դրանց լուծման տարբերակները: «Մարզային կյանքն իրականում» նախագծի դեբատ-քննարկումը տեղի կունենա փետրվարի 7-ին՝ Արմավիր քաղաքում:

 

Հիշեցնենք, որ «Թիմ Ռեսուրս» ՀԿ-ն, REGIONSTV-ի հետ համատեղ, իրականացնում է «Մարզային կյանքն իրականում» նախագիծը, որը ներգրավելով հենց համայնքի բնակչին՝ նպատակ ունի բարձրաձայնել ՀՀ 5 մարզերում առկա կարևոր խնդիրները և առավելագույնս հանրայնացնել ու տեսանելի դարձնել դրանք մեդիա հարթակներում, նաև մասնակից դարձնել համայնքների ղեկավարներին, կառավարության, պետական համապատասխան կառույցների ներկայացուցիչներին՝ համատեղ լուծումներ գտնելու նպատակով։

Նորություններ