Ռուբեն Սաֆրաստյան. Թուրքիայում իշխանության համար պայքար է. Էրդողանը որոշեց չեզոքացնել իր հիմնական մրցակիցներից մեկին

Մարտի 19-ին Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտարարեց Էքրեմ Իմամօղլուի կալանավորման մասին՝ կոռուպցիայի, կաշառակերության և ահաբեկչական կազմակերպության՝ Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ համագործակցելու կասկածանքով։ Նրա հետ միասին այո գործով ձերբակալվել է ավելի քան 100 մարդ, այդ թվում՝ քաղաքական գործիչներ, լրագրողներ, գործարարներ։
Էքրեմ Իմամօղլուին համարվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հիմնական մրցակիցը, որի ձերբակալումից հետո երկրի խոշոր քաղաքներում՝ Ստամբուլ, Անկարա, Իզմիր, Տրապիզոն, Անթալիա բողոքի ցույցեր են՝ Ստամբուլ, Անկարա, Իզմիր, Տրապիզոն, Անթալիա։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Էրլիքայային տեղեկացրել է, որ ցույցերի 340 մասնակից է ձերբակալվել։
Ընդդիմության գնահատմամբ՝ Իմամօղլուի ձերբակալությունը քաղաքական դրդապատճառներ ունի, նրանք համարում են, որ սա Էրդողանի՝ ընտրություններից առաջ հակառակորդներին վերացնելու արշավի մի մասն է:
Էքրեմ Իմամօղլուն համարվում է երկրի գործող ղեկավարի գլխավոր հակառակորդը հավանական արտահերթ նախագահական ընտրություններում։ Դա հաստատել է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Օզգուր Օզելը` Իմամօղլուին ընտրություններում կուսակցության գլխավոր թեկնածու անվանելով։
Ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը REGIONSTV-ի հետ զրույցում անդրադառնալով Թուրքիայում տեղի ունեցող զարգացումներին, ասաց, որ այժմ Թուրքիայում տեղի է ունենում իշխանության համար պայքարի հերթական դրվագը։ Սաֆրաստյանի խոսքով՝ նախ՝ իրավապահ մարմինները փորձ են արել Իմամօղլուի անունը կապել ահաբեկիչների, ահաբեկչական կազմակերպության, մասնավորապես՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ, իսկ երկրորդ մեղադրանքն ավելի լուրջ է՝ շատ խոշոր կոռուպցիոն գործարքներ․ «Ավելին, կոռուպցիայի մեղադրանքները հասնում են մի քանի հարյուր միլիարդ լիրի, ինչը հսկայական գումար է։ Ըստ երևույթին, վերևից, ավելի ճիշտ՝ Էրդողանի հրամանով, իրավապահ մարմինները մի քանի տարի ուսումնասիրել են Իմամօղլուի գործունեությունը Ստամբուլի քաղաքապետի պաշտոնում, հավաքել են անհրաժեշտ տեղեկությունները և մեղադրանք առաջադրել։ Մեղադրանքները, իհարկե, կրում են քրեական բնույթ։ Բայց, իմ կարծիքով, ամեն ինչ կապված է Թուրքիայում իշխանության համար պայքարի հետ»:
Թուրքագետ Սաֆրաստյանը չի կարծում, որ պետք է լուրջ վերաբերվել Թուրքիայում պետական մակարդակով հնչող հայտարարություններին, թե այնտեղ պետական հեղաշրջում է տեղի ունեցել, և իբր թուրքական բանակի մի շարք բարձրաստիճան հրամանատարներ աջակցություն են հայտնել Իմամօղլուին։
«Դա լուրջ չէ, նման բան չկա։ Ինչպես ասացի, սա Էրդողանի հիմնական մրցակիցներից մեկին չեզոքացնելու արշավի մի մասն է: Ուստի սրան պետք է մոտենալ այս տեսանկյունից»,- ասաց ակադեմիկոսը:
Սաֆրաստյանի խոսքով՝ իրականում Իմամօղլուի կողմնակիցների զանգվածային բողոքի ցույցերը՝ ի պաշտպանություն նրա, այնքան էլ զանգվածային չեն։ «Մասնավորապես, այդ ներկայացումները տեղի են ունենում Թուրքիայի խոշոր քաղաքներում, իհարկե, առաջին հերթին Ստամբուլում, Թուրքիայի միջերկրածովյան ափամերձ շրջանում և երեք այլ քաղաքներում։ Թուրքիայում Էրդողանի դեմ բողոքի զանգվածային բողոքի լայն ալիք չկա։ Այնպես որ, խորը քաղաքական ճգնաժամի մասին խոսելն անիմաստ է համարում»,- նշեց Ռուբեն Սաֆրաստյանը։
Թուրքագետը վստահ է, որ բողոքի ցույցերը կճնշվեն. Էրդողանը, ըստ նրա, մեծ վարպետ է զանգվածային ցույցերը ճնշելու գործում. «Ի դեպ, 2013 թվականին այսպես կոչված Գեզի շարժումը զանգվածային շարժում էր։ Այդ ժամանակ կարելի էր խոսել Էրդողանի իշխանությանը սպառնացող իրական վտանգի մասին։ Եթե 2013-ին նա ճնշեց բողոքի ալիքը, ապա հիմա առավելևս կճնշի, վստահ եմ։ Այնպես որ, Թուրքիայում այս բողոքի ցույցերը ոչ մի լուրջ արդյունքի չեն տա»։
Նա նաև նշեց, որ այս բողոքի ցույցերը կազմակերպել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը, որը ներկայացնում է Իմամօղլուն։ Բայց ամեն դեպքում, դրանք լուրջ վտանգ չեն ներկայացնի Էրդողանի իշխանությանը։
Սաֆրաստյանը կրկին ընդգծեց՝ այն ամենը, ինչ կատարվում է Թուրքիայում, իշխանության համար պայքարի հերթական դրվագն է։
«Այսինքն՝ սա Թուրքիայի ներքաղաքական ուժերի դասավորվածության դրվագ է, և Էրդողանին թվացել է, որ ուժերի այս հարաբերակցությունը կարող է ապագայում ինչ-որ պոտենցիալ վտանգ ներկայացնել իր իշխանության համար, և նա որոշել է այս կերպ չեզոքացնել իր գլխավոր կամ իր հիմնական մրցակիցներից մեկին»,-ասաց Սաֆրաստանը։
Թուրքագետի խոսքով՝ մի քանի օրվա ընթացքում բոլոր բողոքի ցույցերը կավարտվեն։ Նա նշեց, որ շատ բան կախված կլինի մարտի 23-ի իրադարձություններից՝ այդ օրը լրանում է Իմամօղլուի նախնական կալանքի ժամկետը․« Թուրքիայի ե՛ւ իշխանությունները, ե՛ւ իրավապահ մարմինները պետք է որոշեն՝ կա՛մ իրեն ազատ կարձակեն, կա՛մ էլ կալանավորեն»։
Նրա ներկայացմամբ՝ ցույցերին մասնակցում են ուսանողներ, երիտասարդներ և բնակչության այլ շերտեր, որոնք այս կամ այն չափով քեմալիզմի գաղափարախոսության կրողներ են։
«Թուրքիայի բնակչության մեծ մասը չի մասնակցում այս բողոքի ցույցերին, իսկ ովքեր մասնակցում են, նրանց ճնշող մեծամասնությունը Էրդողանի աջակիցներն են։ Էրդողանն ունի իր ուժեղ աջակցության կորիզը, որը դեռ ակտիվացված չէ։ Նրանք հայտարարում են, որ պատրաստ են Էրդողանի կոչով դուրս գալ փողոց և ճնշել ուսանողների բողոքի ցույցերը։ Այսպիսով, Էրդողանը բավական լայն աջակցություն է վայելում Թուրքիայում։ Իրականում իրավապահները նրա ձեռքում են։ Կարծում եմ՝ բանակի ղեկավարությունը, գեներալները, բավականին հավատարիմ են նրան։ 2016 թվականին, ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո, Էրդողանը լուրջ զտումներ իրականացրեց թուրքական բանակի ավագ սպաների, գեներալների շրջանում, ուստի բանակը նույնպես լիովին հավատարիմ կմնա Էրդողանին։ Այնպես որ, անիմաստ է ակնկալել լուրջ հետեւանքներ Թուրքիայում տեղի ունեցողից»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը։
Զաբելա Ավակյան