ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հարցազրույցներում քարոզչական բնույթի կոչեր է հնչեցրել, ինչը օրենքի խախտում է | Region

ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հարցազրույցներում քարոզչական բնույթի կոչեր է հնչեցրել, ինչը օրենքի խախտում է

Մարտ 25,2025 18:15
Ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածի 5-րդ կետը արգելում է կրոնական կազմակերպություններին նախընտրական քարոզչություն կազմակերպել կամ կատարել։ Ընտրական օրենսգրքի իմաստով` նախընտրական քարոզչություն է համարվում ցանկացած գործողություն, որը նպատակ ունի համոզելու ընտրողներին՝ քվեարկելու կամ չքվեարկելու որոշակի թեկնածուի, կուսակցության կամ դաշինքի օգտին։
ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մարտի 23-ին և 24-ին ABC News https://www.youtube.com/watch?v=2mfOJIfLYH8 և News.am լրատվականներին https://www.youtube.com/watch?v=dMsbI4UlbJU տված հարցազրույցներում քարոզչական բնույթի կոչեր է հնչեցրել, ինչը օրենքի նշված պահանջների խախտում է։
Հորդորում ենք բոլոր կողմերին պահպանել Ընտրական օրենսգրքի կանոնները։

Նորություններ