Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Մարտ 27,2025 08:30

Հանրապետության տարածքում`
Մարտի 27-28-ի երեկոյան ժամերին, 29-31-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-6 մ/վ: Մարտի 29-31-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ։
Օդի ջերմաստիճանը մարտի 27-29-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։
Երևան քաղաքում`
Մարտի 27-ին երեկոյան հնարավոր է, 28-ին երեկոյան ժամերին, 29-31-ը սպասվում է կարճատև անձրև։
Երևան քաղաքի մարտի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 23.5°C (2018թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -6.5°C (1982թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 7.7°C