Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Մարտ 30,2025 09:30

Հանրապետության տարածքում`
Մարտի 30-31-ը, ապրիլի 2-3-ը օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, 29-31-ի ցերեկը նաև ամպրոպ։ Ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-6 մ/վ: Մարտի 31-ին, ապրիլի 1-3-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանը մարտի 30-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում`
Մարտի 30-31-ը, ապրիլի 2-3-ը օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև։ Ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ