Վարչապետի խոսնակը հաստատեց, որ ՔՊ-ի հանրահավաքին մասնակցել են տարբեր համայնքների բնակիչներ ու պետական կառույցների աշխատակիցներ | Region

Վարչապետի խոսնակը հաստատեց, որ ՔՊ-ի հանրահավաքին մասնակցել են տարբեր համայնքների բնակիչներ ու պետական կառույցների աշխատակիցներ

Մարտ 30,2025 14:19

Նազելի Բաղդասարյանը նշում է, որ ՔՊ-ն մարդ չի բերում հանրահավաքին, ասում է՝ մարդ բերելը նախկին իշխանությանն է բնորոշ

Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին 31/56 ընտրատեղամասում մասնակցեց նաև Շիրակի մարզի նախկին մարզպետ, վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

Անդրադառնալով ընտրական գործընթացում քաղաքացիների մասնակցությանն, ասաց․«Առավոտյան նկատել եմ, որ հիմնականում հանդարտ քվեարկություն է գնում, մեկ-երկու դեպք է արձանագրվել, երբ մարդիկ բաց քվեարկություն են արել, ինչը պնդրահարույց է»։

Նա, ենթադրելով ասաց, որ վերջնարդյունքում կլինեն շուրջ 30-35000 ընտրողներ։

«Ես նկատում եմ՝ որոշ լրատվամիջոցների կողմից, որոնք հարում են  ընդիմադիր թևերին, փորձում են իմիտացիա ստեղծել, թե ընտրությունների ընթացքն ինչ-որ խախտումներով է անցնում, երբ տեսնում եմ արձանագրություններ, որ տեղամասի մոտ մեկ-երկու անձ կա, ու նկարագրվում է, թե ՔՊ-ի աջակիցներն են, թե ինչպե՞ս են նույնականացնում․․․ես որ նայում եմ, չեմ ճանաչում»,-ասաց նա։

ՔՊ-ի ամփոփոիչ հանրահավաքում, ըստ լրատվամիջոցների բացահայտման, իշխանությունը պետական կառույցների աշխատակիցներին էր բերել, նաև՝ այլ համայնքների բնակիչներին, լրագրողի այս դիտարկմանն ի պատասխան Բաղդասարյանն ասաց՝ մարդ բերել արտահայտությունը բնորոշ է նախկին իշխանական ռեժիմին․«Ես չեմ ժխտում, եղել են մեր աջակիցները տարբեր համայնքներից։ Եղել են մարդիկ պետական կառույցներից, մեր նախընտրական ցուցակում կան մարդիկ պետական կառույցներից, նրանք, պարզ է, որ կունենան աջակիցներ իրենց կոլեկտիվից»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նիկոլ Մարգարյան

 

Նորություններ