Ընտրությունների արդյունքներից հետո, երբ կտեսնենք, թե ովքեր են շեմն անցել, հետո կխոսենք միավորվելու մասին․Արտյոմ Ղարաղազարյան | Region

Ընտրությունների արդյունքներից հետո, երբ կտեսնենք, թե ովքեր են շեմն անցել, հետո կխոսենք միավորվելու մասին․Արտյոմ Ղարաղազարյան

Մարտ 30,2025 14:54

«Երբ կտեսնենք ընտրությունների արդյունքները, կիմանանք, թե ովքեր են շեմն անցել, հետո կխոսենք միավորվելու մասին»,-այս մասին այսօր նախքան քվեարկությունը, ընտրատեղամասի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Դեմոկրատական այլընտրանք»  կուսակցության Գյումրու  քաղաքապետի թեկնածու Արտյոմ Ղարաղազարյանը։

Նա հավելեց, որ մինչև ընտրություններն իրենց հայտարարել են, որ չեն խանգարելու ընդդիմության որևէ թեկնածուին, որպեսզի հետո կարողանան կաոռւցողական բանակցություններ վարել։

Արդյոք վաղի մթնոլորտ կա՞ Գյումրիում, օրինակ՝ մարդիկ վախենան ու չմասնակցեն ընտրություններին, այս հարցին թեկնածուն այսպես արձագանքեց․«Ո՞ւմից վախենան։ Գյումրեցին վախեցողը չէ։ Գյումրեցին հիասթափված է։ Ով ժողովրդին համոզի, ճիշտ ներկայանա, ծրագրերով ներկայանա․․․ժողովրդին համոզեն, ձեռք բերեն վստահություն, որպեսզի ժողովուրդը տանից դուրս գա։ Ես ինչքան կարողացել եմ, համոզել եմ։ Հիմա էս է։ 30 տարի խաբված մարդուն մեկից համոզել, բերել, աբսուրդ է»։

Նորություններ