«Տեղական կրիմինալը գոնե անտարբեր չէ»․Իոաննիսյանը ներկայացնում է Գյումրիում արձանագրված ընտրախախտումները

«Անկախ դիտորդ» առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հարցին, թե որքանով է ընտրություններին ներգրաված տեղական կրիմինալը։
Նրա խոսքով՝ դժվար է պատասխանել այդ հարցին, որովհետև դրանք լատենտային բնույթ ի են։ «Այս պահի դրությամբ իրենց ինդիկատորները թույլ են տալիս ասել, որ տեղական կրիմինալը գոնե անտարբեր չէ»,-ասել է Իոաննիսյանը։
Նրա խոսքով․«Սրա ցուցիչներից մեկը՝ եթե գյուղում տրամաբանական է, որ մարդիկ առավոտյան են քվեարկում, որ հետո անցնեն իրենց գործերին, քաղաքում մարդիկ կիրակի առավոտյան երկար են քնում։ Եվ այն թաղամասում որտեղ կրիմինալն ավելի ներկայացված է, այդ թաղամասերում կա մասնակցույթան բաձր մարակարդակ, ընդ որում որոշներում ավելի բարձր քան միջին մակարդակը, ես կասեմ ժամը 20։00-ից հետո, որովհետև եթե հիմա ասեմ միանգամից կհասկանան, որ ուժի վերաբերյալ է խոսքը։ Այս պարագայում իրենք ունենում են իրենց ենթարկեցրած էլեկտորատ և հնարավորինս շուտ են բերում, որ ամբողջ օրվա ընթացքում շատ ժամանակ ունենալու գտնելու այն մարդկանց, որոնք իրենց էլեկտրատից չեն եկել։ Նախքան 2018 թվականը այդ ընդհանուր ցուցանիշն ավելի բարձր էր, քան 2018 թվականից հետո»։
Իոաննիսյանի ներկայացմամբ՝ «Անկախ դիտորդի» շրջիկ դիտորդները, որոնք այսօր վաղ առավոտից հետեւում են Գյումրու ու Փարաքարի ընտրություններին, ըստ այդմ՝ Գյումրիում կեսօրի վերջին տվյալներով արձանագրվել է 19 խախտում, Փարաքարում՝ 14 խախտում։
Դիտորդական առաքելությունը, ինչպես ասաց Իոաննիսյանը, արձանագրել է վիճաբանության 4 դեպք, բաց քվեարկության՝ 3 դեպք, դիտորդի իրավունքների խախտման 2 դեպք։ Տեղամասում գտնվելու իրավունք չունեցող անձի շարունակական գտնվելու վերաբերյալ էլ 6 դեպք են արձանագրել, վստահված անձի կողմից իրականացվող ընթացակարգային խախտումների 9 դեպք են արձանագրել, որոնցից կեսը մեկ կուսակցության մասով, անունը Իոաննիսյանը կհրապարակի այսօր 20:00-ից հետո:
Շարունակելով արձանագրված ընտրախախտումների դեպքերը ներկայացնել, Իոաննիսյանն ասաց՝ եղել է դեպք, երբ քվեաթերթիկ չեն տվել քաղաքացուն՝ կուսակցություններից մեկի քվեաթերթիկը չի տրվել ընտրողներին: Այդ խախտումը եղել է Գյումրիի՝ 31/1 տեղամասում: Նա ասաց, որ կասկած կա, որ այս տեղամասում նման երեւույթը պարբերական բնույթ է կրել, քանի որ երբ իրենց դիտորդներն արձանագրել են այդ երեւույթը, այլ ընտրողներ էլ են հայտնվել՝ պատմելով, որ իրենք էլ են պակաս քվեաթերթիկ ստացել. կոնկրետ մեկ կուսակցության քվեաթերթիկի մասին է խոսքը:
31/70 տեղամասում քվեարկության կտրոնի հափշտակության դեպք է արձանագրվել, ըստ դիտորդական առաքելության ներկայացուցչի, տարածքում գտնվող ոստիկաններից միայն մեկն է հետապնդել քվեաթերթիկ գողացած ընտրողին:
Նա նաև նշեց, որ երեկ ու այսօր մինչ այս պահը լռության ռեժիմի խախտման դեպքեր են արձանագրել, ինչը մտահոգիչ է։ Իոաննիսյանի ներկայացմամբ՝ մի շարք սուբյեկտներ, թե կուսակցություններ, թե ոչ կուսակցություններ նախընտրական բացահայտ քարոզչություն են իրականացրել՝ հիմնականում համացանցում։