«Էս տարվա կարտոլը վրեդ է, գիտե՞ս, 2 կհանեմ»․ Գյումրիում 31/44 ընտրատեղամասում ձայների հաշվարկն ուրախ է անցնում | Region

«Էս տարվա կարտոլը վրեդ է, գիտե՞ս, 2 կհանեմ»․ Գյումրիում 31/44 ընտրատեղամասում ձայների հաշվարկն ուրախ է անցնում

Մարտ 30,2025 22:34

Գյումրիում  31/44 ընտրատեղամասում ձայների հաշվարկն ուրախ է անցնում, հանձնաժողովի անդամները քվեաթերթիկները հաշվելուն  զուգահեռ հումոր են անում։

Երբ քվեատուփից իրար հետևից դուրս էր գալիս քվեաթերթիկ համար 2-ը՝ Վարդան Ղուկասյանի և Կոմկուսի քվեաթերթիկը, հանձնաժողովի անդամներից մեկը կատակ արեց, դիմելով անդամներից  մեկին․«Էս տարվա կարտոլը վրեդ է, գիտե՞ս, 2 կհանեմ»։

«Ստիպված պիտի կարտոլ ցանեմ էս տարի։ Լոբի»,-արձագանքեց հանձնաժողովի անդամը։

Նորություններ