«Պարտությունը, իհարկե, դաս է՝ հետագայում ավելի ճկուն լինելու և հաղթանակներ ունենալու համար»․Արամ Սարգսյան | Region

«Պարտությունը, իհարկե, դաս է՝ հետագայում ավելի ճկուն լինելու և հաղթանակներ ունենալու համար»․Արամ Սարգսյան

Մարտ 31,2025 13:55

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հայտարարություն է տարածել Գյումրու ավագանու ընտրությունների արդյունքների մասին։

«Շնորհավորում եմ Գյումրիի ավագանու ընտրություններում հաղթած և ընտրական շեմը հաղթահարած թիմերին։ Ուզում եմ նաև իմ խորին շնորհակալությունը հայտնել Լևոն Բարսեղյանին և նրա օգտին քվեարկած գյումրեցիներին։ Մենք մաքսիմալ անկեղծ ենք եղել մեր առաջարկներում, ամենաբանիմաց թեկնածուին ենք առաջադրել, խոստացել ենք այն, ինչը կարող ենք անել։ Պարտությունը, իհարկե, դաս է՝ հետագայում ավելի ճկուն լինելու և հաղթանակներ ունենալու համար»,-ֆեյսբուքում գրել է  Արամ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ «Հանրապետություն» և «Հանուն Հանրապետության» և Եվրոպական կուսակցությունները ձևավորելով «Եվրադաշինքը», Գյումրու քաղաքապետի թեկնածու էին առաջադրել   Գյումրու «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանին։

Երեկ կայացած ընտրությունների արդյունքով Լևոն Բարսեղյանը չի հաղթահարել անցողիկ շեմը, նա ստացել է 2 071 ձայն՝  4,50%։  Նկատենք, որ դաշինքների համար անցողիկ շեմը 6%-է, իսկ կուսակցությունների համար՝ 4%։

Լևոն Բարսեղյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է, որ «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինքը չի բողոքարկելու Գյումրիում ընտրությունների արդյունքները։

Նորություններ