Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Ապրիլ 03,2025 08:30

Հանրապետության տարածքում`
Ապրիլի 3-7-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև նաև ամպրոպ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ: Ապրիլի 3-ին, 5-6-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։
Երևան քաղաքում`
Ապրիլի 3-ին, 5-ի երեկոյան ժամերին, 6-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև, 6-ի գիշերը՝ նաև ամպրոպ։ Ապրիլի 4-ին, 6-ի ցերեկը, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի ապրիլի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 27°C (1955թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` -3°C (1982թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 10.4°C