Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Ապրիլ 08,2025 08:30

Հանրապետության տարածքում` 

Ապրիլի  8-ին, 10-12-ն առանձին շրջաններում, ապրիլի 9-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 9-ին առանձին հատվածներում՝ հորդառատ։ Ապրիլի 11-ի և 12-ի գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-6 մ/վ: Ապրիլի 7-10-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ին գիշերը կնվազի 8-10 աստիճանով, ցերեկը` 6-8 աստիճանով։

Հհ 07.04

Երևան քաղաքում` 

Ապրիլի  8-12-ը սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-10-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։

Երևան 07.04

Երևան քաղաքի ապրիլի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`    29°C (2013թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`       -1.9°C (1965թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`    12.1°C

Նորություններ