Երևանում ավտովթարի հետևանքով շտապօգնության բժշկուհին մահացել է
Ապրիլ 08,2025 11:14

Այսօր վաղ առավոտյան Երևանում մասնագիտական պարտքը կատարելիս շտապօգնության մեքենայի մասնակցությամբ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել՝ Ժամը 05։40-ի սահմաններում «Գործարանային մետրո»-ի հարևանությամբ «Toyota» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան բախվել երկաթե էլեկտրասյանը։
Շտապօգնության վարորդը, բժիշկն ու բուժքույրը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացնում է, որ մասնագիտական պարտքը կատարելիս վթարի Է ենթարկված շտապօգնության բրիգադի բժշկուհին, ցավոք, մահացել է։
Իսկ բուժքույրը վիրահատվել է, առողջական վիճակն այս պահին գնահատվում է ծանր: