Ավտովթարի հետևանքով մահացած շտապօգնության բժիշկն ամրագոտիով ամրակապված չի եղել
Ապրիլ 08,2025 12:29

Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է․
Հարգելի՛ գործընկերներ,
Ապրիլի 8-ին՝ ժամը 06։00-ի սահմաններում, Երևանի Թամանցիների փողոցում շտապօգնության «Տոյոտա» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով երեք անձ տեղափոխվել է հիվանդանոց։
Ցավոք, վթարի հետևանքով վարորդի կողքին գտնվող բժիշկը մահացել է։
Ցավով պետք է նշեմ, որ բժիշկը ամրագոտիով ամրակապված չի եղել, ինչի հետևանքով ստացել է ծանր վնասվածքներ, որոնք կյանքի հետ անհամատեղելի են եղել։