Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Ապրիլ 09,2025 08:30

Հանրապետության տարածքում` 

Ապրիլի 10-13-ն առանձին շրջաններում, ապրիլի 9-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 9-ին առանձին հատվածներում հորդառատ։ Ապրիլի 11-13-ի գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-6 մ/վ: Ապրիլի 9-10-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ին գիշերը կնվազի 8-10 աստիճանով, ցերեկը՝ 6-8 աստիճանով։

Հհ 08.04

Երևան քաղաքում` 

Ապրիլի  9-13-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-10-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։

Երևան 08.04

Երևան քաղաքի ապրիլի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    27.5°C (2021թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝       -2.3°C (1965թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    12°C

Նորություններ