Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի տրանսպորտ»-ն ազատվեց մաքսատուրքից | Region

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի տրանսպորտ»-ն ազատվեց մաքսատուրքից

Ապրիլ 10,2025 12:17

Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող  «Մուլտի տրանսպորտ» ընկերությունն կառավարության այսօրվա նիստում կայացված որոշմամբ ազատվում է ներմուծման մաքսատուրքից։

Ընկերությունը Կոտայքի մարզի միասնական երթուղային ցանցի սպասարկման բարելավման նպատակով ներմուծել է թվով 32 հատ միկրոավտոբուս։

«Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ն Տարածքային կառավարման և ենթակաուցվածքների նախարարի հրամանի համաձայն ստացել է Արագածոտնի մարզի միասնական երթուղիների 10 տարի ժամկետով սպասարկման իրավունք։ Ընկերությունը պարտավորվել է ընդհանուր 1 մլրդ դրամով ձեռք բերել 90 հատ «Ջաք» մակնիշի միկրոավտոբուսներ և 431․2 մլն դրամի պահեստամասեր:

Համաձայան որոշման՝ իրականացվող լրացումների արդյունքում ապրանքների ընդհանուր արժեքը կկազմի 1․8 մլրդ դրամ։ Ընդհանուր արժեքի մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է շուրջ 223․7 մլն դրամ:

Հիշեցնենք, որ  «Մուլտի տրանսպորտ» ընկերությունն է սպասարկելու Պռոշյան և Քասախ համայնքները, որոնց բնակիչները բողոքի ցույց են անում ընդդեմ նոր երթուղու և տրասնպորտային պայմանների։

 

Նորություններ