Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Ապրիլ 11,2025 08:30

Հանրապետության տարածքում`
Ապրիլի 11-15-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Ապրիլի 11-14-ի գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։
Քամին՝ հարավարևմտյան՝ 5-8 մ/վ: Առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում ապրիլի 10-11-ը` 18-23 մ/վ, 12-ին, 15-ին՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ին կնվազի 5-7 աստիճանով։
Երևան քաղաքում`
Ապրիլի 11-15-ը սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
Երևան քաղաքի ապրիլի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 27.5°C (2006թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -6.9°C (1997թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 12°C