«Ողջունում եմ խաղաղության հաստատման ուղղությամբ Ադրբեջանի և Հայաստանի ձեռնարկած քայլերը»․ Թրամփը Նովրուզի առթիվ շնորհավորել է Ալիևին  | Region

«Ողջունում եմ խաղաղության հաստատման ուղղությամբ Ադրբեջանի և Հայաստանի ձեռնարկած քայլերը»․ Թրամփը Նովրուզի առթիվ շնորհավորել է Ալիևին 

Ապրիլ 10,2025 19:45

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Նովրուզի առթիվ Ադրբեջանի նախագահին շնորհավորական ուղերձ է հղել։

«Ողջունում եմ խաղաղության հաստատման ուղղությամբ Ադրբեջանի և Հայաստանի ձեռնարկած քայլերը»,-նշված է ուղերձում, որը հրապարակել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանի պետական Azertag գործակալության փոխանցմամբ Թրամփն իր ուղերձում նշել է․«Միացյալ Նահանգներն ու Ադրբեջանը համատեղ աշխատանքի երկարատև պատմություն ունեն։ Հուսով եմ, որ առաջիկա տարիներին մենք քայլեր կձեռնարկենք նոր մեծ գործերին ընդառաջ։ Ես երախտապարտ եմ Ադրբեջանին մեր գործընկեր Իսրայելի հետ բարեկամության, այդ երկրին ցուցաբերած աջակցության համար։ Միացյալ Նահանգները հետագայում ևս կաջակցի Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանն ու տարածքային ամբողջականությանը»։

 

 

Նորություններ