Բրատիսլավայում ապրիլի 11-ին մեկնարկում են հունահռոմեական ոճի ըմբիշները. Եվրոպայի առաջնություն
Ապրիլ 11,2025 12:27

Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ապրիլի 11-ին մեկնարկում են հունահռոմեական ոճի ըմբիշները։ Այդ մասին հայտնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից:
Առաջինը պայքարը կսկսեն 55 կգ Մանվել Խաչատրյանը, 63 կգ Կարեն Ասլանյանը, 77 կգ Մալխաս Ամոյանը, 87 կգ Կարեն Խաչատրյանը և 130 կգ Դավիթ Օվասապյանը։
55 կգ Մանվել Խաչատրյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակչից, որտեղ մրցակիցը թուրք Մութլուն է։
63 կգ Կարեն Ասլանյանը պայքարը սկսելու է 1/4-ից և կմրցի Սալիմով (Լեհաստան)-Բամմատով (UWW) զույգի հաղթողի հետ։
77 կգ Մալխաս Ամոյանը նույնպես պայքարը կսկսի 1/4-ից։ Նրա մրցակիցը կլինի լեհ Բերնատեկը։
87 կգ Խաչատրյանի 1/4-ի մրցակիցը բուլղարացի Նովիկովն է։
130 կգ Դավիթ Օվասապյանը 1/8-ում կհանդիպի թուրք Բաքըրի հետ։