Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Ապրիլ 12,2025 08:30

Հանրապետության տարածքում` 

Ապրիլի  12-14-ն առանձին շրջաններում, 15-16-ը շրջանների մեծ մասում սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև ամպրոպ: Ապրիլի 12-14-ի գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։

Քամին՝ հարավարևմտյան՝ 5-8 մ/վ: Առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ ապրիլի 12-ին` 18-23 մ/վ, 12-ին, 15-ին՝ 15-18 մ/վ արագությամբ։

Հհ 11.04

Երևան քաղաքում` 

Ապրիլի 12-14-ը սպասվում է կարճատև անձրև, 15-16-ն անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 12-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-13 մ/վ արագությամբ։

Երևան 11.04

Երևան քաղաքի ապրիլի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  •  Օդի առավելագույն ջերմաստիճան`    28°C (1998թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`        -7.7°C (1997թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`   12.2°C

Նորություններ