Ծանրամարտի ԵԱ. Հայաստանն այսօր 3 ներկայացուցիչ կունենա
Ապրիլ 14,2025 11:04
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց և կանանց հավաքականները սկսում են պայքարը Մոլդովայում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում:
Մրցումային երկրորդ օրը Հայաստանն ունի երեք մասնակից, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան:
Ապրիլի 14-ին` Երևանի ժամանակով 17:00-ին, մրցահարթակ դուրս կգան A ենթախմբում հանդես եկող 55 կգ քաշային կանայք: Հայաստանի հավաքականից պայքարի մեջ կմտնեն Եվրոպայի գործող չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը և Իզաբելլա Յայլյանը:

Ժամը 20:00-ին` տղամարդկանց 61 կգ քաշում Հայաստանը կներկայացնի Գառնիկ Չոլակյանը:

Մեր մարզիկների ելույթները կցուցադրվեն Առաջին ալիքով:
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
