Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, ապրիլի 15-16-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ։ Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան առատ տեղումներ, առանձին լեռնային մարզերում ձյան ծածկը կարող է հասնել 30-40 սմ և ավել։ Հանրապետության հովտային և նախալեռնային գոտում, որտեղ առկա է պտղատուների ծաղկում ցրտահարություններ չեն սպասվում։ Ապրիլի 17-19-ը տեղումները ժամանակավորապես կդադարեն, իսկ օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 15-16-ը շրջանների մեծ մասում, ապրիլի 17-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ հորդառատ, լեռնային շրջաններում, ինչպես նաև Լոռիի, Տավուշի և Սյունիքի նախալեռներում՝ ձյան տեսքով: Ապրիլի 17-ի ցերեկը, 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ: Ապրիլի 15-16-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, 17-19-ն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։
Երևան քաղաքում`
Ապրիլի 15-16-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Ապրիլի 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի ապրիլի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 28.8°C (2008թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` -0.7°C (2022թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 12.5°C