Բրիտանիայում քույրն իր արգանդը նվիրաբերել է քրոջը. ծնվել է առաջին երեխան փոխպատվաստված արգանդով կնոջից
Ապրիլ 21,2025 12:25

Մեծ Բրիտանիայում ծնվել է առաջին երեխան փոխպատվաստված արգանդով կնոջից։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Երեխայի մայրը՝ 36-ամյա Գրեյս Դևիդսոնը, ծնվել է առանց կենսունակ արգանդի։ Նա 2023-ին արգանդի փոխպատվաստման վիրահատությամբ ստացել է քրոջ արգանդը։
Լրատվամիջոցը գրոմ է, որ դա այն ժամանակ Մեծ Բրիտանիայի միակ հաջողված արգանդի փոխպատվաստումն էր։
«Այդ պիոներական վիրահատությունից երկու տարի անց Գրեյսը փետրվարին լույս աշխարհ բերեց իր առաջնեկին։ Նա և իր ամուսինը՝ 37-ամյա Անգուսը, իրենց դստերն անվանել են Էմի՝ ի պատիվ Գրեյսի քրոջ, որը նվիրաբերել է նրա արգանդը»-գրում է լրատվամիջոցը։