Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ-23 ԵԱ. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ | Region

Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ-23 ԵԱ. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ

Հոկտեմբեր 16,2026 11:16

Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ-23 տարեկանների առաջնության մրցումային հերթական օրը՝ հոկտեմբերի 16-ին, Հայաստանի հավաքականը կունենա երեք ներկայացուցիչ։

Մրցահարթակ դուրս կգան Մ-23 տարեկանների պայքարում հանդես եկող 75 կգ քաշային Տիգրան Կարապետյանը (ժամը՝ 15:00), երիտասարդների պայքարում 69 կգ քաշային Մերի Միսակյանը (ժամը՝ 19:00), ինչպես նաև 85 կգ քաշային Նարեկ Մկրտչյանը (ժամը՝ 21:00):

Հիշեցնենք, որ նախորդ մրցումային օրերի արդյունքներով Հայաստանի ընտրանին արդեն նվաճել է երկամարտի չորս մեդալ. Մ-23 տարեկանների 57 կգ քաշային կարգում Ալեքսանդրա Գրիգորյանը և երիտասարդների 75 կգ քաշային կարգում Նարեկ Գրիգորյանը հռչակվել են Եվրոպայի չեմպիոններ, իսկ Սեյրան Խուդանյանը (Մ-23, 65 կգ) և Սամվել Մարտիրոսյանը (երիտասարդներ, 70 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ (ևս մեկ փոքր արծաթե մեդալ էլ պոկում վարժությունում նվաճել էր Դավիթ Առաքելյանը):

armsport.am

Նորություններ