ԵԱ. Հայաստանը 3-րդն է մեդալային հաշվարկում | Region

ԵԱ. Հայաստանը 3-րդն է մեդալային հաշվարկում

Ապրիլ 21,2025 20:53

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմը մեդալային հաշվարկում 3-րդն է՝ զիջելով Բուլղարիային (3) եւ Թուրքիային (6):

Երկամարտում Հայաստանը նվաճեց 10 մեդալ՝ 2 ոսկի, 6 արծաթ եւ 2 բրոնզ: Փոքր մեդալները միասին հայ ծանրորդները Քիշնեւից վերադառնում են 27 մեդալով: Մեդալային հաշվարկում առաջատարներին զիջում են ոսկե մեդալների պակասով:

Հայաստանի հավաքականի կազմում ոսկե մեդալակիրներ դարձան Վարազդատ Լալայանը (450, 210+240) եւ Գարիկ Կարապետյանը (411 կգ, 185 + 226), արծաթե մեդալներ են նվաճել՝ Ալեքսանդրա Գրիգորյանը (202, 85+117), Գոռ Սահակյանը (338, 153+185), Ռաֆիկ Հարությունյանը (343 կգ, 158+185), Աննա Ամրոյանը (231 կգ, 100+131), Սիմոն Մարտիրոսյանը (406 կգ, 180+225) եւ Լիանա Գյուրջյանը (246 կգ, 106+140):

Բրոնզե մեդալակիրներ են դարձել Գառնիկ Չոլակյանը (275 կգ, 124+151) եւ Դավիթ Հովհաննիսյանը (376 կգ, 173+203):

Նորություններ