ՊԵԿ-ը ներկայացրել է 2025 թվականի առաջին եռամսյակի հաշվետվություն-համառոտագիրը | Region

ՊԵԿ-ը ներկայացրել է 2025 թվականի առաջին եռամսյակի հաշվետվություն-համառոտագիրը

Ապրիլ 25,2025 11:25

Պետական եկամուտների կոմիտեն իր պաշտոնական կայքում շարունակում է հրապարակել ՊԵԿ գործունեության վերաբերյալ եռամսյակային համառոտագրերը։ Արդեն հասանելի է 2025թի առաջին եռամսյակի համառոտագիրը։

Համառոտագրում ներկայացված են հարկային և մաքսային հարաբերությունները կարգավորող և 2025 թ. առաջին եռամսյակի ընթացքում հրապարակված իրավական ակտերը, պաշտոնական պարզաբանումները, դրանց համառոտ նկարագրություններն ու պաշտոնական աղբյուրի հղումները։

Հարկային և մաքսային օրենսդրության նորություններից բացի համառոտագրում կարելի է ծանոթանալ նաև տվյալ եռամսյակում Կոմիտեի գործունեությունը բնութագրող հիմնական ցուցանիշներին, ներառյալ՝ պետական բյուջե հավաքագրված հարկային եկամուտներին և պետական տուրքերին, հարկային ստուգումների արդյունքներին և այլն։ Համառոտագիրը եզրափակվում է տարբեր երկրներում հարկային և մաքսային ոլորտներում օրենսդրական և վարչարարական նոր նախաձեռնությունների համառոտ նկարագրով։

Նորություններ