Ստամբուլում տեղի ունեցած 6.2 բալ ուժգնությամբ երկրաշարժից հետո գրանցվել է 291 հետցնցում
Ապրիլ 25,2025 15:33
Թուրքիայի «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության» (AFAD) փոխանցմամբ՝ ապրիլի 23-ին Ստամբուլում տեղի ունեցած 6.2 բալ ուժգնությամբ երկրաշարժից հետո ընդհանուր առմամբ գրանցվել է 291 հետցնցում։
Հիշեցնենք, որ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում։
«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
3.9 բալ ուժգնությամբ և ցածր մագնիտուդով հետցնցումների ընդհանուր թիվը կազմում է 283, դրանց մեծ մասը 3 մագնիտուդից ցածր է, իսկ 4 և բարձր մագնիտուդով հետցնցումների թիվը կազմում է՝ 8։
Նշենք, որ երկրաշարժի հետևանքով տուժել է 240 մարդ:
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
