Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի
Մայիս 11,2025 09:30
Հանրապետության տարածքում`
Մայիսի 12-13-ի գիշերն առանձին շրջաններում, 11-13-ի ցերեկը, 14-15-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 12-15-ն առանձին հատվածներում` հորդառատ։ Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Մայիսի 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 12-15-ն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Երևան քաղաքում`
Մայիսի 11-ի ցերեկը, 12-15-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
