Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Մայիս 15,2025 08:30

Մայիսի  15-ին հանրապետության առանձին վայրերում և Երևանում սպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, կարկուտ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ։

Հանրապետության տարածքում` 

Մայիսի 15-ին, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ։ Մայիսի 18- 19-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 16-ի ցերեկը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 15-ին կնվազի ևս 2-4 աստիճանով, 16-18-ն աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով։

Հհ 14.05

Երևան քաղաքում`

Մայիսի  15-ին, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 15-ին առանձին հատվածներում՝ հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 16-ի ցերեկը, 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան 14.05

Երևան քաղաքի մայիսի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`    31.8°C (1961թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`        3.8°C (1957թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`     17.1°C

Նորություններ