«Մենք ուզում ենք համոզված լինել, որ Ադրբեջանի ցանկութունն այն չէ, որ իր տարածքում փակի կոնֆիլիկն ու այն տեղափոխի Հայաստան»․Փաշինյանը պատասխանել է ադրբեջանցի լրագրողի հարցերին

Տիրանայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ադրբեջանցի լրագրողի հարցերին, ով ներկայացել է որպես Ադրբեջանի հանրային հեռուստատեսության թղթակից։
Լրագրողի հարցին՝ արդյոք Հայաստանի նոր Սահմանադրությունում հղում կլինի Անկախության հռչակագրին, Փաշինյանը պատասխանել է՝ Սահմանադրության նոր նախագիծ չկա, ՀՀ ՍԴ-ն որոշում կայացրել, որ ՀՀ գործող Սահմանադրությունում չկա որևէ դրույթով Ադրբեջանի նկատմամբ տարծքային պահանջ։
Անդրադառնալով Բաքվի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին առաջարկին, Փաշինյանն ասել է․«Մեզ համար դա ընդունելի է։ Մենք ուզում ենք համոզված լինել, որ Ադրբեջանի ցանկությունն այն չէ, որ կոնֆիլիկին վերջ տա իր տարածքում և այն տեղափոխի Հայաստանի տարածք։ Դրա համար կա լուծում՝ միաժամանակ ստորագրել Խաղաղության համաձայանգիրն ու դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման համար»։
Փաշինյանն կրկնել է, որ Երևանի և Բաքվի միջև Խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստում հստակ նշված է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։
«Համաձայնեցված տեքստում նաև գրված է՝ որևէ կողմ չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը, որպեսզի ձախողի տվյալ համաձայնագրի կատարումը, և երբ ստորագրված լինի համաձայանգիր, ՀՀ օրեսդրության համաձայն, մենք այն պետք է ուղարկենք Սահմանադրական դատարան, որպեսզի այն ուսումնասիրի մեր Սահմանադրությանը համապատասխանում է, թե ոչ։Եթե ՍԴ-ն որոշվի, որ համապատասխանում է, ապա որևէ խոչընդոտ չի լինի այն ԱԺ-ում վավերացնելու համար»։
Նա մանրամասնեց, որ ՀՀ օրենսդրությամբ՝ ԱԺ-ում վավերացված պայմանագրերը գերակա են ներքին օրեսնդրության նկատմամբ։
Լրագրողի հարցին՝ ինչո՞ւ չեք ուզում ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման համար դմել նախքան համաձայանգրի ստորագրումը, Փաշինյանը կրկնեց․«Քանի որ մենք ունենք մտահոգություններ ունենք Ադրբեջանի Սահմանադրության հետ կապված։ Մենք Ադրբեջանի սահամանդրությունում Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ենք տեսնում, և մենք Ադրբեջանում կոնկերտ քաղաքական շարժումներ ենք տեսնում, որոնք հիմք են տալիս մտածելու, որ Ադրբեջանում կան շրջանակներ․ որոնք ուզում են իրենց տարածքում փակել կոնֆլիկտի էջը, ու այն տեղափոխել Հայաստան»։
Մանրամասն՝ տեսանյութում