Դադարեցնում եմ իմ լիազորությունները որպես Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար. Տիգրան Տեր-Մարգարյան

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը դադարեցնում է իր լիազորությունները: Այս մասին նա հայտնեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ:
Նա նշեց, որ վերջերս Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած «սադրանքն ու դրան հաջորդած գործողությունները» դարձան լայն քննարկման առարկա և հասան ԱԺ․«Դառնալու է շահարկման առարկա այն, որ ես, լինելով վարչական շրջանի ղեկավար, խոչընդոտելու եմ դատավարության ընթացքին։ Հետևաբար, պարոն քաղաքապետ, այսօրվանից դադարեցնում եմ իմ լիազորությունները՝ որպես Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար։ Խոսքս ուզում եմ ուղղել ԱԺ-ում ծվարած որոշ մանդատագողերի՝ 2026թ. սարերի հետևում չէ, մենք հանդիպելու ենք 2026-ին և ես մասնակիցն եմ լինելու ձեր քաղաքական վախճանին»։
Հիշեցնենք, որ Նոր Նորքի թաղապետարանում ծեծի է ենթարկվել ակտիվիստ Արթուր Չախոյանը, Տիգրան Տեր-մարգարյանը ևս մասնակցում էր այդ ծեծին, բռունցքներով հարվածում էր Չախոյանին։