Երևանում Նոր Նորքի թաղապետարանում ծեծել են ակտիվիստ Արթուր Չախոյանին․ծեծին մասնակցել է թաղապետը | Region

Երևանում Նոր Նորքի թաղապետարանում ծեծել են ակտիվիստ Արթուր Չախոյանին․ծեծին մասնակցել է թաղապետը

Ապրիլ 30,2025 12:06

Երևանի Նոր Նորք վարչական շրջանի շենքում այսօր ծեծի են ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին։ Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն էլ մասնակցել է ծեծին։

Չախոյանը տեսանյութ էր հրապարակել ու պնդում էր, որ Նոր Նորքում նոր կառուցված մանկապարտեզը բազմաթիվ թերություններ ունե, նա դա բնութագրում էր որպես թալան։

Թաղապետարանից սակայն վստահեցրել էին, որ այդ մանկապարտեզը դեռ չի հանձնվել, և գումարն ամբողջությամբ չի փոխանցվել կառուցապատողին։

Երեկ Չախոյանին էր զանգահարել թաղապետն ու անպարկեշտ արտահայատություններով սպառնացել ակտիվիստին, որից հետո նա ու Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը թաղապետարանում  Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի լուսանկարների վրա յոգուտ են լցրել՝ ի պատասխան նրա հայհոյանքների։ Նրանք նույնպես ոչ պարկեշտ արտահայտություններ են հնչեցրել թաղապետի հասցեին։

Այսօր առավոտյան Չախոյանն այցելել էր թաղապետարան, նա թաղապետի գրասենյակի դուռը թակեց ու նրան դուրս էր հրավիրում, սական աշխատակիցներից մեկն ասաց, որ այս պահին քննարկում է, չի կարող դուրս գալ։ Սակայն Չախոյանը պնդում էր, որ նա դուրս գա։ Քիչ հետո թաղապետարանի աշխատակիցներն ու Չախոյանի միջանցքում սկսցին վիճաբանել, իրար «արա»-ով դիմել։ Աշխատակիցներից մեկի «արա»-ին ի պատասխան Չախոյանը հրեց նրան, որից հետո սկսվեց ծեծկռտուքը։

 

Նորություններ